Մխիթար Սեբաստացի (նախագիծ)

Стандартный

Առաջադրանք 1.Մխիթար եղել է հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։ Ծնվել է Փոքր Ասիայի Սեբաստիա քաղաքում 1676 թվականի փետրվարի 7-ին։ Նրա հայրը Մանուկի որդի Պետրոսը վաճառական էր, իսկ մոր անունն էր Շահրիստան։ Երեխան մկրտության ժամանակ ստացավ իր պապի անունը` Մանուկ բայց մենք կանվանենք նրան Մխիթար անունով, որ տրվեց նրան հոգևոր կոչման հետ։ Հայտի չէ, թե ինչ` տեսակ մարդիկ էին Մխիթարի ծնողները, այսինք` ինչ տեսակ ազդեցությունների տակ էր նա տանը։ Կարելի է ենթադրել, որ Պետրոսը հարուստ վաճառականներից չէր։ Գոնե Մխիթարը ընչավետ մարդ չէր։ Կարևորը, իհակե, այդ չէր, այլ այն, թե ինչ կրթություն ստացավ երեխան։ Այդ կողմից էլ Մխիթարը շատ բախտավոր չէր։ Նրան տվին մի ողորմելի ուսում, որ հնարավոր էր այն խավար ժամանակներում թուրքական մի ետ ընկած քաղաքում։ Ասում են, թե նա հինգ տարեկան էր, երբ սկսեց կարդալ-գրել սովորել տեղական քահանայի մոտ։ Բայց այդ մի չափազանցություն է։ Ինչ էլ լինի, քահանա-ուսուցիչ գիտության պաշարն այնքան աղքատիկ էր, որ Մխիթարը տասը տարեկան հասակում վերջացրեց ուսումը։ Մահացել է 1749 թ. ապրիլի 27-ին Վենետիկում:Մխիթար Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց (որին ինքը համալսարան է կոչել), հիմնել է մատենադարան, հրատարակել շուրջ 50 հատոր գիրք (14-ը՝ ինքնագիր): Մխիթար Սեբաստացու ստեղծագործություններից է «Տաղարանը» («Գիրք քրիստոնեականի վարդապետութեան» գրքում, 1727), որում ամփոփված ոտանավորները ժամանակի հայ քնարերգության մեջ ուրույն տեղ են գրավում: 1692 թ. կարճ ժամանակով Սևանի վանքում է հաստատվել Մխիթար Սեբաստացին: Նա թույլ տեսողութուն ունենալով՝  օրեր շարունակ աղոթել է այս պատկերի առաջ և շուտով վերագտել տեսողությունը։ Սրբանկարն այժմ ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Առաջադրանք 2.  Սեբաստիա, Վենետիկ, Կարին, Սևանավանք, Էջմիածին, Կոստանդնուպոլս, Մեթոն, Սբ. Ղազար, Բերիա(Հալեպ),Կիպրոս, Կարնո(Կարնոյի մերձակայքում է գտնվում է Կարմիր Վանքը),

Առաջադրանք 3. Սբ. Նշան վանք, գյուղ (համանուն վանքի անունով) Արմ. Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախ գավառում: 1909-ին ուներ 125 հայ բնակիչ(20 տուն): Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, պարտիզպանությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով: Գյուղի եկեղեցուն կից գործում է վարժարան: Բնակիչները բռնությամբ տեղափոխվել են 1915-ին, Մեծ Եեռնի ժամանակ: Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Սակավաթիվ փրկվածները ապաստանել են տարբեր երկրներում:

Առաջադրանք  4. Մխիթարյան միաբանության զինանշանը վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր Ո.Կ.Վ.Ա.,դրանք  << Որդի Կույսի Վարդապետ Ապաշխարության>> նախադասության սկզբնատառերն են:

Առաջադրանք 7. Անկեղծ ասեմ, որ նախագծին ակտիվ չեմ մասնակցել:Նախագծի ընթացքում շատ բան եմ սովորել: Ծանոթացել եմ Սեբաստացու կենսագրության, կարդալու ոճին,լսել եմ շարական: Նախագծի ընթացքում շատ դժվարություններ չեմ ունեցել : Փորձում էի գտնել Սեբաստացու <<Տաղարան>> գիրքը բայց գիրքը չկա ոչ համացանցում և ոչ էլ գրադարաններում: Բացի Սեբաստացու կյանքից նաև իմացա և կարդացի այն վանքերի և քաղաքների մասին որտեղ եղել է իր կյանքի ընթացքում Մխիթար Սեբաստացին:

Առաջադրանք 8. Ես ինձ կգնահատեմ 7: Ասեմ որ նախագծին շատ ակտիվ չեմ մասնակցել: Նախագծի ընթացքում արել եմ փոքրիկ թարգմանություն ռուսերենից հայերեն, տարբեր հայկական կայք էջերից դուրս եմ բերել <<Մխիթա Սեբաստացու>> մասին տեղեկություններ, օգտվել եմ հանրագիտարանից, կազմել եմ տեղանունների բառարան:

Աղբյուրներ՝

Նկարը Ֆեյսբուքից

Սբ Նշան վանքի մասին Հայկական Սովտական Հանրագիտարանից:

http://www.litopedia.org/index.php?title=%D5%84%D5%AD%D5%AB%D5%A9%D5%A1%D6%80_%D5%8D%D5%A5%D5%A2%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%AB

http://haykkaren.wordpress.com/

Оставьте комментарий