Խրատներ

Стандартный

Պետք չէ չափից ավելի թերագնահատել այն կարծիքը, որը տարբեր է ձերից: Արթուրո Գրաֆ

Հրավառության ժամանակ աստղերին չեն նայում: Մարիա ֆոն Էբներ Էշենբախ

Մեկ փորձը հազար խրատից ուժով է: Բայց նորեն. խրատ տվողին հաց տվողի չափ պատվե: Ավետիք Իսահակյան
Այն, ինչ մահացել է` իբրև իրականություն, կենդանի է` իբրև խրատ: Վիկտոր Հյուգո

Ուշ է ջրհոր փորելը, երբ կոկորդը բոլորովին չորացել է ծարավից: Տիտոս Մակկիոս Պլավտոս

Բարի խորհուրդը երբեք շատ ուշ չի գալիս: Բեն Ջոնսոն

Խնձորի համար դիմի´ր խնձորենուն, ոչ թե` տանձենուն: Պուբլիլիոս Սիրոս

Երբ բանալին գտնված է, դռները չեն ջարդում: Պուբլիլիոս Սիրոս

Դու էլ հիշի´ր,
Որ երբ զուր հարց չեն տալիս,
Սուտ պատասխան չեն ստանում:
Պարույր Սևակ

Երբեք մի´ ասա աղբյուրին. «Ես չպիտի խմեմ քո ջրից»: Լոպե դե Վեգա

Ծերերի խրատները նման են ձմեռային արևին. նրանք լուսավորում են, սակայն չեն տաքացնում: Լյուկ դը Վովենարգ

Խրատը բարեշնորհ մարդկանց համար զարդ է, դժբախտների համար` ապավեն: Տիմոթեոս

Եթե խորհուրդը բարի է, կարևոր չէ, թե ով է տվել: Թոմաս Ֆուլեր

Ցանկապատի վրայով ցատկում են այն մասում, որտեղ այն ավելի ցածր է: Թոմաս Ֆուլեր

Թեև իժը փոքր է, սակայն թունավոր է: Թոմաս Ֆուլեր

Աղբյուրը՝  http://aphorisms.wikispaces.com/%D4%BD%D5%88%D5%90%D5%80%D5%88%D5%92%D5%90%D4%B4%D5%86%D4%B5%D5%90,+%D4%BD%D5%90%D4%B1%D5%8F%D5%86%D4%B5%D5%90

Оставьте комментарий